Անգլիայի գավաթ. Ման. Յունայթեդը հաղթեց Էվերտոնին` դուրս գալով 1/16 եզրափակիչ🎥
Հունվարի 7-ին` Երևանի ժամանակով կեսգիշերին, մեկնարկեց Անգլիայի գավաթի 1/32 եզրափակիչ փուլը, որի առաջին խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ մրցեց «Էվերտոնի» դեմ։
Հանդիպման մեծ մասում մանկունյական ակումբն ուներ խաղային և տարածքային առավելություն` հաղթելով 3:1 հաշվով։
Էրիկ Տեն Հագի թիմի կազմից մեկական անգամ աչքի ընկան Անթոնին ու Մարկուս Ռեշֆորդը, իսկ Կոնոր Կոուդին գրավեց սեփական դարպասը։
«Իրիսների» միակ գոլը խփեց Կոնոր Կոուդին։
Հավելենք, որ «Յունայթեդը» բոլոր մրցաշարերի շրջանակում տոնեց 7-րդ անընդմեջ հաղթանակը։
Այսպիսով, «կարմիր սատանաները» պայքարը կշարունակեն մրցաշարի 1/16 եզրափակիչում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# FA-Cup, Անգլիայի գավաթ, Էնթոնի, Էվերտոն, Էրիկ Տեն Հագ, Կոնոր Կոուդի, Մանչեսթեր-Յունայթեդ, Մարկուս-Ռեշֆորդ