Անգլիական գրանդը պատրաստ է 175 մլն եվրո վճարել Հալանդի տրանսֆերի դիմաց
«Բորուսիա Դորտմունդի» հարձակվող Էրլինգ Հալանդի ապագան շարունակում է մնալ մշուշոտ։
Ինչպես տեղեկացնում է Foot Mercato-ն` հղում կատարելով Bild-ին, ընթացիկ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Չելսին» լրջորեն մտադրված է գնել նորվեգացի հարձակվողին։
Աղբյուրի փոխանցմամբ` «Բորուսիան» 20-ամյա խաղացողի համար սահմանել է 160 մլն հրաժարագին, որպեսզի նրան գնել ցանկացող ակումբներին հետ պահի այդ մտքից, սակայն «ազնվականների» սեփականատեր Ռոման Աբրամովիչը հենց Էրլինգ Հալանդին է ցանկանում տեսնել իր թիմում և ոչ մի այլ այլընտրանքային տարբերակ նրան չի հետաքրքրում։
Հաղորդվում է, որ ռուս գործարարը Հալանդի տրանսֆերն իրականացնելու համար ակումբի ղեկավարներին տրամադրել է 175 մլն եվրո, իսկ այդ գումարի մի մասը «Չելսին» հետագայում մտադիր է վերադարձնել խաղացողների վաճառքից ստացված եկամտից։
Նշենք նաև, որ Էրլինգ Հալանդի ու «Բորուսիայի» միջև գործող պայմանագրում կա կետ, ըստ որի, 2022 թ. ամառվանից սկսած, ֆուտբոլիստի հրաժարագինը բոլոր ակումբների համար լինելու է 75 մլն եվրո։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բորուսիա-Դորտմունդ, Էրլինգ Հալանդ, Չելսի, Ռոման Աբրամովիչ, տրանսֆերներ