Անգլիական գրանդը կապվել է Օսիմենի գործակալի հետ
«Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմենը, հնարավոր է, ընթացիկ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ փոխի ակումբային գրանցումը։
Ինչպես տեղեկացնում է Football Italia-ն, «Լիվերպուլը» կապվել է նիգերացի հարձակվողի գործակալ Ռոբերտո Կալենդայի հետ, որպեսզի բանակցություններ սկսի` 24-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու համար։
Աղբյուրի փոխանցմամբ` մերսիսայդյան ակումբը տեղյակ է, որ «Նապոլին» Օսիմենի վաճառքից ցանկանում է վաստակել նվազագույնը 180 մլն եվրո։
Նեապոլիտանական ակումբը Օսիմենին վաճառելու համար համապատասխան առաջարկի է սպասում։
Նշվում է, որ «աձուրիների» ղեկավարները մշտապես կապի մեջ են Կալենդայի հետ` փորձելով հասկանալ, թե որ ակումբներն են նիգերիացի ֆուտբոլիստին ձեռք բերելու հարցում հստակ քայլեր ձեռնարկում։
Ավելի վաղ կային տեղեկություններ, որ Օսիմենին իրենց շարքերում են ցանկանում տեսնել նաև ՊՍԺ-ն, «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Բավարիան»։
Հավելենք, որ Ա սերիայի ավարտված մրցաշրջանում Վիկտոր Օսիմենն անցկացրած 32 խաղում խփեց 26 գոլ և դարձավ առաջնության լավագույն ռմբարկու` օգնելով «Նապոլիին» 33 տարվա դադարից հետո նվաճել չեմպիոնի տիտղոսը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Լիվերպուլ, Նապոլի, Վիկտոր Օսիմեն, տրանսֆերներ