Անգլիական գրանդը բանակցություններ է վարում Սաուլի հետ
«Ատլեկիո Մադրիդի» կիսապաշտպան Սաուլ Նիգեսը, հնարավոր է, նախքան տրանսֆերային պատուհանի փակվելը փոխի ակումբային գրանցումը։
Ինչպես տեղեկացնում է իտալացի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, 26-ամյա կիսապաշտպանը որոշել է լքել մադրիդյան ակումբը։
Աղբյուրի փոխանցմամբ` «Չելսին» օրեր առաջ բանակցություններ է սկսել իսպանացի ֆուտբոլիստի հետ։
Հայտնի է, որ «ազնվականները» Սաուլին ձեռք բերելու համար պաշտոնական առաջարկ են պատրաստում։ Լոնդոնյան ակումբը ցանկանում է գնման իրավունքով վարձակալել նրան։
Խոսկացություններ կան նաև, որ «Մանչեսթեր Յունայթեդը» նույնպես մոտ 24 ժամ առաջ Սաուլի տրանսֆերի հետ կապված հարցում է ուղարկել «Ատլետիկոյին»։
Մանկունյական ակումբը Սաուլին և «Ռենի» կիսապաշտպան Էդուարդո Կամաբինգային դիտարկում է որպես կիսապաշտպանության կենտրոնի ամրապնդման հիմանական թեկնածուներ։
Հիշեցնենք, որ Սաուլ Նիգեսը «Ատլետիկո Մադրիդի» սան է և մինչ այժմ «հնդկացիների» կազմում անցկացրել է 339 հանդիպում` դառնալով 43 գոլի և 20 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ատլետիկո Մադրիդ, Էդուարդո Կամավինգա, Չելսի, Ռեն, Սաուլ Նիգես, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո