Այսօր կկայանա «Ոսկե գնդակ-2023» մրցանակաբաշխությունը
Այսօր` հոկտեմբերի 30-ին, Փարիզի Շատլե թատրոնում կկայանա «Ոսկե գնդակ-2023» մրցանակաբաշխությունը, որի շրջանակում հանձնվելու են մի շարք մրցանակներ։
Այժմ ներկայացնում ենք ամենահետաքրքիր անվանակարգերի հավակնորդներին.
«Ոսկե գնդակ» – Խուլիան Ալվարես («Մանչեսթեր Սիթի», Արգենտինա), Նիկոլո Բարելա («Ինտեր», Իտալիա), Ջուդ Բելինգհեմ («Ռեալ Մադրիդ», Անգլիա), Կարիմ Բենզեմա («Ալ Իթիհադ», Ֆրանսիա), Յասին Բունու («Ալ Հիլալ», Մարոկկո), Կևին դե Բրույնե («Մանչեսթեր Սիթի», Բելգիա) Ռուբեն Դիաշ («Մանչեսթեր Սիթի», Պորտուգալիա), Անտուան Գրիզման («Ատլետիկո Մադրիդ», Ֆրանսիա), Իլկայ Գյունդողան («Բարսելոնա», Գերմանիա), Յոշկո Գվարդիոլ («Մանչեսթեր Սիթի», Խորվաթիա), Էրլինգ Հոլանդ («Մանչեսթեր Սիթի», Նորվեգիա), Հարի Քեյն («Բավարիա», Անգլիա), Կիմ Շին Ջե («Բավարիա, Հվ. Կորեա), Ռանդալ Կոլո-Մուանի (ՊՍԺ, Ֆրանսիա), Խվիչա Կվարացխելիա («Նապոլի», Վրաստան), Ռոբերտ Լևանդովսկի («Բարսելոնա», Լեհաստան), Էմիլիանո Մարտինես («Աստոն Վիլլա», Արգենտինա), Լաուտարո Մարտինես («Ինտեր», Արգենտինա), Կիլիան Մբապե (ՊՍԺ, Ֆրանսիա), Լեո Մեսսի («Ինտեր Մայամի», Արգենտինա), Լուկա Մոդրիչ («Ռեալ Մադրիդ», Խորվաթիա), Ջամալ Մուսիալա («Բավարիա», Գերմանիա), Մարտին Էդեգոր («Արսենալ», Նորվեգիա), Անդրե Օնանա («Մանչեսթեր Յունայթեդ», Կամերուն), Վիկտոր Օսիմեն («Նապոլի», Նիգերիա), Ռոդրի («Մանչեսթեր Սիթի», Իսպանիա), Բուկայո Սակա («Արսենալ», Անգլիա), Մոհամեդ Սալահ («Լիվերպուլ», Եգիպտոս), Բերնարդու Սիլվա («Մանչեսթեր Սիթի», Պորտուգալիա), Վինիսիուս («Ռեալ Մադրիդ», Բրազիլիա)
Ռայմոն Կոպայի անվան մրցանակ – Ալեքս Բալդե («Բարսելոնա», Իսպանիա), Ջուդ Բելինգհեմ («Ռեալ Մադրիդ», Անգլիա), Էդուարդո Կամավինգա («Ռեալ Մադրիդ», Ֆրանսիա), Գավի («Բարսելոնա», Իսպանիա), Ռասմուս Հոյլունդ («Մանչեսթեր Յունայթեդ», Դանիա), Ջամալ Մուսիալա («Բավարիա», Գերմանիա), Պեդրի («Բարսելոնա», Իսպանիա), Անտանիու Սիլվա («Բենֆիկա», Պորտուգալիա), Խավի Սիմոնս («Լայպցիգ», Նիդեռլանդներ), Էլյե Վայի («Լանս», Ֆրանսիա)
Լև Յաշինի անվան մրցանակ – Յասին Բունու («Ալ Հիլալ», Մարոկկո), Տիբո Կուրտուա («Ռեալ Մադրիդ», Բելգիա), Էդերսոն («Մանչեսթեր Սիթի», Բրազիլիա), Դոմինիկ Լիվակովիչ («Ֆեներբախչե», Խորվաթիա), Մայք Մանյան («Միլան», Ֆրանսիա), Էմիլիանո Մարտինես («Աստոն Վիլլա», Արգենտինա), Անդրե Օնանա («Մանչեսթեր Յունայթեդ», Կամերուն), Արոն Ռամսդեյլ («Արսենալ», Անգլիա), Բրիս Սամբա («Լանս», Ֆրանսիա), Մարկ-Անդրե Տեր Շտեգեն («Բարսելոնա», Գերմանիա)
Նշենք` ավելի վաղ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել է, որ «Ոսկե գնդակն» ստանալու է Լեո Մեսսին, իսկ Ռայմոն Կոպայի անվան մրցանակը` Ջուդ Բելինգհեմը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ballon d'Or, Kopa Trophy, Լև Յաշին, Ոսկե-գնդակ