Այսօր կկայանա մրցաշրջանի առաջին Էլ Կլասիկոն 📸
Ասյօր` հոկտեմբերի 26-ին, կկայանա 2025/26 մրցաշրջանի առաջին Էլ Կլասիկոն։
Իսպանիայի Լա լիգայի 10-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում կմրցի «Բարսելոնայի» դեմ։ Հանդիպումը Երևանի ժամանակով կմեկնարկի 19:15-ին։
«Արքայական» ակումբը 24 միավորով մրցաշարային աղյուսակի առաջատարն է, «բլաուգրանան» 22 միավորով երկրորդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Էլ Կլասիկո, Լա-լիգա, Ռեալ Մադրիդ