Այսօրվանից սկսած Բունդեսլիգան ներկայացնող ակումբների բոլոր ներկայացուցիչները կթեստավորվեն
Ամեն ինչ տանում է նրան, որ Բունդեսլիգան շուտով վերսկվելու է։ Առաջնության ղեկավարներն արդեն կամաց-կամաց պատրաստվում են այդ ամենին։
Ինչպես տեղեկացնում է Kicker-ը, ապրիլի 30-ից սկսած երկու Բունդեսլիգաների ակումբների բոլոր աշխատակիցներն ու ֆուտբոլիստները կանցնեն կորոնավիրուսի թեստավորում։ Ակումբները ենթադրում են, որ մոտ ժամանակներս նրանց կթույլատրեն մեծ խմբերով մարզումներ անցկացնել, և նրանք ցանկանում են պատրաստվել այդ ամենին։
Սակայն, դեռևս այնհայտ է այն խաղացողների ճակատագիրը, որոնք գտնվում են ռիսկի խմբում, այսինքն՝ ունեն քրոնիկական հիվանդություններ, և անհայտ է նաև այն գործընթացը, թե ինչպես են վարվելու այյն խաղացողների հետ, որոնց թեստերը դրական արդյունք ցույց կտան։
Նշենք, որ ծրագրվում է, որ Բունդեսլիգան վերսկսվելու է մայիսի 9-ից։
# Բունդեսլիգա, կորոնավիրուս