Այաքսի ֆուտբոլիստը ճնշում է գործադրում, որպեսզի ակումբն իրեն թույլ տա տեղափոխվել Բարսելոնա
«Այաքսի» եզրային պաշտպան Նիկոլաս Տալյաֆիկոն, հնարավոր է, կարիերան շարունակի «Բարսելոնայի» կազմում։
Ինչպես տեղեկացնում է հանարահայտ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, կատալոնական ակումբը լրջորեն հետաքրքրված է արգենտինացի լատերալի ծառայություններով, սակայն «բլաուգրանասը» ներկա պահին պատրաստ է միայն վարձակալել 29-ամյա պաշտպանին, իսկ «Այաքսը» ցանկանում է վաճառել նրա տրանսֆերային ամբողջական իրավունքները։
Ինքը` Տալյաֆիկոն, նույնպես ցանկանում է համալրել «Բարսելոնայի» շարքերը և այժմ ճնշում է գործադրում Ամստերդամը ներկայացնող ակումբի ղեկավարության վրա, որպեսզի իրեն թույլ տան վարձավճարով փոխել ակումբային գրանցումը, քանի որ կարծում է, որ սա հիանալի հնարավորություն է գրանդ ակումբի կազմում իրեն դրսևորելու համար։
Հավելենք, որ Նիկոլաս Տալյաֆիկոն «Այաքսի» կազմում հանդես է գալիս 2018 թ. հունվարից և մինչ օրս ակումբի մարզաշապիկով անցկացրել է 154 հանդիպում` դառնալով 15 գոլի և 20 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Այաքս, Բարսելոնա, Նիկոլաս Տալյաֆիկո, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո