Այաքսի նախկին ֆուտբոլիստը գրեթե երեք տարի անց դուրս է եկել կոմայից
Աբդելհակ Նուրին, ով հանդես էր գալիս «Այաքսի» կազմում, երեք տարի անց դուրս է եկել կոմայից։ Այդ տեղեկատվությունը հաստատել են ինչպես «Այաքսին» մոտ կանգնած աղբյուրները, այնպես էլ Մարոկկոյի լրատվական կայքերը և ֆուտբոլիսիտի եղբայրը։
2017 թվականի հուլիսի 8-ին Նուրին «Վերդերի» դեմ ընկերական խաղում գլխուղեղի վնասվածք էր ստացել։ Խաղացողը հանդիպման ընթացքում կորցրել էր գիտակցությունը և հոսպիտալացվել էր, ինչից հետո նա մինչև այժմ գտնվում էր կոմպայի մեջ։
Հաջորդ օրը՝ հուլիսի 9-ին, «Այաքսը» տեղեկատվություն տարածեց, որ խաղացողի գիտակցության կորուստը պայմանավորված է սրտամկանի առիթմիայի հետ, սակայն հուլիսի 13-ին ակումբը պաշտոնապես հայտարարեց, որ Նուրին գլխուղեղի անդառնալի վնասվածք ունի։ Ըստ որոշ ուսումնասիրությունների՝ նրա ուղեղի մեծ մասը չի գործում և ամենակարևոր գործառույթները վերականգնելու հավանականությունը գրեթե զրոյական են։
Նշենք, որ Նուրին այժմ 23 տարեկան է։
# Աբդելհակ Նուրի, Այաքս, ՎԵրդեր