Այաքսը ֆանտաստիկ խաղով ջախջախեց Բորուսիա Դորտմունդին
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրում «Այաքսը» C խմբի շրջանակում սեփական հարկի տակ մրցեց «Բորուսիա Դորտմունդի» դեմ։
Էրիկ Տեն Հագի սաները հիասքանչ հանդիպում անցկացրին և ջախջախեցին մրցակցին 4:0 հաշվով։
Ամստերդամը ներկայացնող ակումբի կազմից մեկական անգամ աչքի ընկան Դեյլի Բլինդը, Սեբաստիան Հալերն ու Էնթոնին, իսկ Մարկո Ռոյսը գրավեց սեփական դարպասը։
Հավելենք, որ Հալերը Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունում խփել է արդեն 6 գոլ և գլխավորում է լավագույն ռմբարկուների ցուցակը։
Այս խմբում կայացել է ևս մեկ հանդիպում.
«Բեշիկթաշ» 1:4 «Սպորտինգ Լիսաբոն»
C խումբը 3-րդ տուրից հետո ունի հետևյալ տեսքը.
- «Այաքս» – 9 միավոր
- «Բորուսիա Դորտմունդ» – 6 միավոր
- «Սպորտինգ» – 3 միավոր
- «Բեշիկթաշ» – 0 միավոր
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Այաքս, Բորուսիա-Դորտմունդ, Դեյլի Բլինդ, Էնթոնի, Էրիկ Տեն Հագ, Մարկո Ռոյս, Չեմպիոնների-լիգա, Սեբաստիան Հալեր