Այաքսը վերջապես հաղթում է` առավելության հասնելով` Վոլենդամի նկատմամբ 🎥
Հոլանդական Էրեդիվիզիայի 3-րդ տուրից հետաձգված խաղում «Այաքսը» սեփական հարկի տակ մրցեց «Վոլենդամի» դեմ։
Հանդիպման ողջ ընթացքում Ամստերդամը ներկայացնող ակումբն ուներ տոտալ առավելություն` հաղթելով 2:0 հաշվով։
Յոն վան’թ Սխիպի թիմին հաղթանակ պարգևեցին Սթիվեն Բերգվեյնի ու Չուբա Ակպոմի խփած գոլերը։
Նշենք, որ «Այաքսը» պաշտոնական խաղերում վերջին հաղթանակը տոնել էր դեռևս օգոստոսի 24-ին` Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղում հյուրնկալվելիս 4:1 հաշվով առավելության հասնելով «Լյուդոգորեցի» նկատմամբ։
Ամստերդամյան ակումբը 10 խաղում անընդմեջ չէր կարողանում ճաշակել հաղթանակի բերկրանքն` այդ ընթացքում կրելով 7 պարտություն, ինչն «Այաքսի» պատմության վատագույն ցուցանիշն է։
Այս հաղթանակից հետո մայրաքաղաքային ակումբը վաստակեց 8 միավոր, լքեց Էրեդիվիզիայի վերջին հորիզոնականը և բարձրացավ 15-րդ տեղ։
«Վոլենդամը», 7 միավորով, նախավերջինն է` 17-րդը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Այաքս, Էրեդիվիզիա, Յոն վան'թ Սխիպ, Չուբա Ակպոմ, Սթիվեն Բերգվեյն, Վոլենդամ