Ամերիկացի ֆուտբոլիստը խոշոր գումարով կտեղափոխվի ԱՊԼ 📸
Ամերիկացի ֆուտբոլիստը խոշոր գումարով կտեղափոխվի ԱՊԼ 📸
18/03/2026 - 12:49

ՊՍՎ-ի հարձակվող Ռիկարդո Պեպին կարիերան կշարունակի «Ֆուլհեմում», հաստատում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ակումբները տրանսֆերի հարցում ամբողջական համաձայնության են հասել։ Կողմերը երկարաժամկետ պայմանագիր կստորագրեն, որի մանրամասները չեն հաղորդվում։

Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի 2026թ. հուլիսի 1-ից։

«Հովեկներն» ամերիկացի ֆուտբոլիստի տեղափոխության համար Էյնդհովենը ներկայացնող ակումբին կվճարեն 36 միլիոն եվրո։

Transfermarkt-ի տվյալներով` գործարքը կդառնա անգլիական ակումբի պատմության մեջ երկրորդ ամենաթանկ տրանսֆերն ու կզիջի միայն Կեյվինի ռեկորդին։ Բրազիլացի վինգերը 2025թ. սեպտեմբերին Դոնեցկի «Շախտյորից» լոնդոնյան ակումբ է տեղափոխվել 40 միլիոն եվրոյով։

23-ամյա Պեպին Նիդերլանդների 26-ակի չեմպիոնի կազմում հանդես է գալիս 2023թ. հուլիսից, 95 խաղում խփել է 39 գոլ, կատարել 8 ասիստ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026