Աղբյուր. VAR-ը պետք է չեղարկեր Ալվարեսի` տուգանայինից խփած գոլը 🎥📸
«Ատլետիկոյի» հարձաիվող Խուլիան Ալվարեսի` «Ռեալի» դեմ Իսպանիայի Լա լիգայի 7-րդ տուրի հանդիպման (5:2) 63-րդ րոպեին տուգանայինից խփած գոլը պետք է չեղարկվեր, հայտնում է Archivo VAR-ը։
Աղբյուրի պնդմամբ` VAR-ը պետք է չեղարկեր դարպասի գրավումը, քանի որ «ռոխիբլանկոսի» պաշտպան Ռոբին Լե Նորմանն իրավունք չուներ մոտենալ մրցակցի «պատին»։
Աղբյուրը լուսանկարներ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է Իսպանիայի ազգային հավաքականի պաշտպանը Ալվարեսի հարվածից առաջ մոտեցել «արքայական» ակումբի դարպասապահ Տիբո Կուրտուայի կազմած «պատում» կանգնած ֆուտբոլիստներին` փորձելով խանգարել նրանց։
Այդ գոլից հետո «Ատլետիկոն» մադրիդյան դերբիում կրկնապատկել է իր առավելությունը` հաշիվը դարձնելով 4:2։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ատլետիկո Մադրիդ, Լա-լիգա, Խուլիան Ալվարես, Ռեալ Մադրիդ, Ռոբին լե Նորման🖥️💥 Error grave del VAR en el gol de falta de Julián Álvarez.
— Archivo VAR (@ArchivoVAR) September 27, 2025
👉🏻 Le Normand, antes del lanzamiento, se coloca junto a la barrera, sin respetar la distancia de un metro reglamentaria.
❌ 𝗘𝗦 𝗚𝗢𝗟 𝗜𝗟𝗘𝗚𝗔𝗟.
▪️ El VAR debió intervenir y avisar a Alberola Rojas de ello. pic.twitter.com/8LMz875FcM