Աղբյուր. Վան’տ Սխիպն այլևս Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը չէ
Ջոն վան’տ Սխիպը հեռացվել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից, սոցցանցերում գրում է ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանը։
«Քիչ առաջ Կասկադի սրճարաններից մեկում Ջոն վան’տ Սխիպը, օգնական Արոն Վինտերն ու վերջինիս կինը գինի էին վայելում: Վերջին անգամ Երևանում: Վան’տ Սխիպն այլևս Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը չէ»,- գրել է Մելիքսեթյանը։
61-ամյա մասնագետը Հայաստանի հավաքականը մարզում է այս տարվա փետրվարից։ Հավաքականը նրա գլխավորությամբ 4 խաղում 1 ոչ-ոքի է գրանցել, կրել 3 պարտություն։
Աբելի վաղ Մելիքսեթյանը գրել է, որ հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվելու Եղիշե Մելիքյանը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Հայաստանի-հավաքական, Ջոն վան'տ Սխիպ