Աղբյուր. «Լա լիգան ներկայացնող ակումբը հետաքրքրված է Սևիկյանի ծառայություններով»
«Պարի Նիժնի Նովգորոդի» հարձակվող Էդգար Սևիկյանը, հնարավոր է, շուտով փոխի ակումբային գրանցումը։
Ինչպես տեղեկացնում է Transfermarkt-ը, 22-ամյա ֆուտբոլիստին իր շարքերում է ցանկանում տեսնել «Խետաֆեն»։
Աղբյուրի փոխամցմամբ` «Խետաֆեի» սկաուտներն արդեն տևական ժամանակ է հետևում են հայ ֆուտբոլիստի խաղը։
Հաղորդվում է, որ Մադրիդի արվարձանը ներկայացնող ակումբը պատրաստ է արդեն 2024 թ. ձմեռային տրանսֆերային պատուհանին ձեռք բերել Սևիկյանին և նրան մինչև 2023/24 մրցաշրջանի ավարտը վարձավճարով թողնել «Պարի ՆՆ»-ում։
Հավելենք, որ Էդգար Սևիկյանը Իսպանիայում հանդես գալու փորձ արդեն ունի, քանի որ 2017-2022 թթ. եղել է «Լևանտեի» համակարգում։
22-ամյա ֆուտբոլիստը վալենսիական ակումբի կազմում նույնիսկ 1 հանդիպման է մասնակցել Լա լիգայի շրջանակում։
Ավելացնենք, որ Սևիկյանը «Պարի Նիժնի Նովգորքդի» կազմում ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 10 խաղում խփել է 4 գոլ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Transfermarkt, Էդգար Սևիկյան, Լա-լիգա, Լևանտե, Խետաֆե, Նիժնի Նովգորոդ, Պարի ՆՆ, տրանսֆերներ