Աղբյուր. «Գրիգորյանը Մոսկվայի ԲԿՄԱ-ի կանանց թիմը մարզելու նպատակով լքել է Ալաշկերտը»
Ինչպես տեղեկացնում է Vnews.am-ը, «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը հեռացել է զբաղեցրած պաշտոնից։
Աղբյուրի փոխանցմամբ` 54-ամյա մասնագետի հեռանալը որևէ կապ չունի «Ալաշկերտի»` Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի շրջանակում մոլդովական «Շերիֆից» 0:1 հաշվով կրած պարտության հետ։
Բանն այն է, որ Գրիգորյանը դեռևս շաբաթներ առաջ առաջարկ է ստացել գլխավորելու Մոսկվայի ԲԿՄԱ-ի կանանց թիմը և հակված է ընդունել այն։
Հատկանշական է, որ Գրիգորյանը հայտնի է կանանց թիմեր մարզելով, որոնց գլխավորությամբ լուրջ հաջողություններ է գրանցել։ Մասնավորապես, լինելով «Լադա» և «Զվեզդա-2005» կանանց ակումբների գլխավոր մարզիչ, նա 4 անգամ դարձել է Ռուսաստանի չեմպիոն։
Հիշեցնենք, որ Ալեքսանդր Գրիգորյանը «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ է նշանակվել ս/թ մայիսի 20-ին` օգնելով ակումբին դառնալ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի չեմպիոն։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԼեքսանդր Գրիգորյան, Արարատ, ԲԿՄԱ, ԲԿՄԱ-ի կանանց թիմ, Շերիֆ, Չեմպիոնշիփ