Աղբյուր. «Բրազիլիան Կամերունի դեմ հանդիպմանը հանդես կգա պահեստային կազմով»
ԱԱ-2022-ի G խմբի 3-րդ տուրում Բրազիլիայի հավաքականը կմրցի Կամերունի դեմ։
Ինչպես տեղեկացնում է Globo-ն, «պենտակամպիոնների» գլխավոր մարզիչ Տիտեն որոշել է այդ խաղում դաշտ դուրս բերել պահեստային կազմ` կատարելով մի շարք փոփոխություններ։
Արդեն հայտնի է, որ Կամերունի դեմ խաղը վնասվածքների պատճառով բաց կթողնեն Նեյմարը, Դանիլոն ու Ալեքս Սանդրոն։ Կան նաև ֆուտբոլիստներ, ովքեր նախորդ օրերին առողջական վիճակի վատթարացում և ջերմություն են ունեցել, այդ պատճառով էլ մարզումների ժամանակ Տիտեն լուրջ առաջադրանքներ է տալիս հիմնականում այն խաղացողներին, ովքեր Մունդիալի առաջին երկու տուրերում քիչ խաղաժամանակ են ստացել։
Globo-ի տեղեկություններով, Բրազիլիայի հավաքականն այդ խադում, ամենայն հավանականությամբ, դաշտ դուրս կգա հետևյալ մեկնարկային կազմով.
Դարպասապահ – Էդերսոն
Պաշտպաններ – Դանի Ալվես, Էդեր Միլիտաո, Գլեյսոն Բրեմեր, Ալեքս Տելես
Կիսապաշտպաններ – Ֆաբինիո, Բրունո Գիմարայեշ, Անթոնի, Գաբրիել Մարտինելի
Հարձակվողներ – Գաբրել Ժեզուս, Ռոդրիգո Գոյես
Նշենք, որ Բրազիլիա – Կամերուն հանդիպումը կկայանա դեկտեմբերի 2-ին` Երևանի ժամանակով 23:00-ից սկսած։
Հավելենք, որ «պանտակամպիոններն» արդեն ապահովել են իրենց տեղը 1/8 եզրափակիչում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ-2022, Ալեքս Սանդրո, Բրազիլիայի հավաքական, Դանիլո, Կամերունի հավաքական, Նեյմար, Տիտե