Աղբյուր․ «Սանչեսն անվճար կհեռանա Յունայթեդից»
Հայտնի են դարձել է, թե ինչ պայմաններով է Ալեքսիս Սանչեսը դառնալու «Ինտերի» լիիրավ ֆուտբոլիստ։ Սանչեսի տրանսֆերային իրավունքները պատկանում են «Մանչեսթեր Յունայթեդին»․ նա ընթացիկ մրցաշրջանը վարձավճարով է անցկացնում միլանյան ակումբի կազմում։
Ինչպես տեղեկացնում է իտալացի լրագրող Ջանլուկա դի Մարցիոն, 31-ամյա հարձակվողը կխղզի պայմանագիրը «Յունայթեդի» հետ և անվճար կտեղափոխվի «Ինտեր»՝ որպես ազատ գործակալ։ Սանչեսը համարվում է «Յունայթեդի» ամենաբարձ վարձատրվող ֆուտբոլիստը։ Նրա շաբաթական աշխատավարձը կազմում է 500 հազար եվրո։ Այդ կերպ մանկունյական ակումբը կխնայի 60 մլն եվրո։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Սանչեսը «ներաձուրիների» հետ երեք տարվա պայմանագիր կկնքի՝ ստանալով տարեկան 7 մլն եվրո աշխատավարձ։
Ավելի վաղ լուրեր էին պտտվում, որ «Յունայթեդը» խաղացողի դիմաց ցանկանում է ստանալ 15 մլն եվրո, և կողմերը հասել են համաձայնության, սակայն Դի Մարցիոն հերքել է այդ տեղեկատվությունը։
# Ալեքսիս-Սանչես, Ինտեր, Մանչեսթեր-Յունայթեդ, Ջանլուկա դի Մարցիո, տրանսֆերներ