Աղբյուր․ «Սանեն տեղափոխվել է Բավարիա»
«Մանչեսթեր Սիթիի» վինգեր Լերոյ Սանեն, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Բավարիայի» կազմում։
Ինչպես տեղեկացնում է իտալացի լրագրող Նիկոլո Սկիրան, գերմանացի եզրային հարձակվողի գործակալ Ֆալի Ռամադանին արդեն համաձայնության է հասել մյունխենյան ակումբի հետ։ Նա «Բավարիայի» հետ 5 տարվա պայմանագիր կկնքի։
Իսկ ահա ինչպես տեղեկացնում է Sport Bild-ի լրագրող Քրիստիան Ֆալկը «Սիթին» խաղացողի վաճառքից կվաստակի 50 մլն եվրո։ Աղբյուրի փոնցմամբ՝ գերմանացի ֆուտբոլիստը «Բավարիայի» կազմում կվաստակի 20 մլն եվրոյից պակաս, որը նախօրոք պահանջում էր նոր ակումբից։
Նշվում է, որ ֆուտբոլիստը ընդառաջել է մյունխենյան ակումբին, ինչը կապված է կորոնավիրուսի համաճարակի պատճառով առաջացած ֆինանսական ճգնաժամի հետ։
«Մանչեսթեր Սիթին» մտադիր չէ Սանեին խաղադաշտ դուրս բերել «Ռեալի» դեմ Չեմպոինների լիգայի 1/8 եզրափակիչ պատասխան հանդիպմանը, և ընդհանրապես մրցաշրջանի մնացած խաղերում։ «Քաղաքաբնակները» խաղացողին բաց կթողնեն օգոստոսին և իրենց հետ չեն տանի Լիսաբոն «ութի եզրափակչին»։
# Բավարիա, Լերոյ-Սանե, Մանչեսթեր-Սիթի, Նիկոլո Սկիրա, տրանսֆերներ