Աղբյուր․ «Յուվենտուսը կվաճառի Ռոնալդուին»
Թուրինի «Յուվենտուսը» կորոնավիրուսի համաճարակի պատճառով առաջացած ֆինանսական բարդությունները հաղթահարելու համար, հնարավոր է, վաճառի թիմի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուին։
Ինչպես տեղեկացնում է Ilmessaggero-ն, թուրինյան ակումբը մրցաշրջանի վերսկսումից հետո չի կարողանա վճարել Ռոնալդուի աշխատավարձը, որը կազմում է 31 մլն եվրո։ Այդ դեպքում «բիանկոներիները» ստիպված կլինեն վաճառել պորտուգալացի ֆուտբոլիստին, ում վաճառքից մտադիր են ստանալ նվազագույնը 70 մլն եվրո։
# կորոնավիրուս, Կրիշտիանու-Ռոնալդու, Յուվենտուս