Աղբյուր․ «Կոուտինիոն կներառվի Նեյմարի գործարքում»
«Բարսելոնան» արդեն այժմ հստակեցրել է իր ծրագրերը, որոնք կապված են Ֆիլիպե Կոուտինիոյի ապագայի հետ, ով այժմ վարձակալական հիմունքներով հանդես է գալիս «Բավարիայի» կազմում։
Մյունխենյան ակումբը դեռևս վերջնական որոշում չի կայացրել խաղացողի ապագայի վերաբերյալ։ «Բավարիան» խաղացողի ամբողջական տրանսֆերը գնելու համար պետք է վճարի 120 մլն եվրո։ Ակումբի հանդերձարանում խաղացողների մեծ մասը ցանկանում են, որպեսզի 27-ամյա խաղացողը չլքի Մյունխենը։
Կատալոնական ակումբում իրենց հերթին գրեթե վստահ են, որ Կոուտինիոն կարիերան չի շարունակելու «Բարսելոնայի» կազմում։ Եթե նույնիսկ «Բավարիան» չգնի խաղացողի ամբողջական տրանսֆերը, ապա «բլաուգրանասի» ղեկավարները մտադիր են Կոուտինիոյի ներառեն ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի գործարքում։ Այդպիսի զարգացումների համար «Բարսելոնան» ՊՍԺ-ին ստիպված կլինի նաև լրացուցիչ գումար վճարի, որպեսզի Նեյմարը վերադառնա «Կամպ Նոու»։ Այս մասին տեղեկացնում է Sport պարբերականը։
Հիշեցնենք, որ Ֆիլիպե Կոուտինիոն «Բավարիայի» շարքերը վարձակալական հիմունքներով համալրել է 2019/20 մրցաշրջանի առաջ և ընթացիկ մրցաշրջանում մյունխենյան ակումբի կազմում մասնակցել է 31 հանդիպման՝ դառնալով 9 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։
# Բավարիա, Բարսելոնա, Նեյմար, ՊՍԺ, տրանսֆերներ, Ֆիլիպե Կոուտինիո