Աղբյուր․ «Զլատանը վիճել է Միլանի ղեկավարության հետ և հեռանում է ակումբից»
Ինչպես տեղեկացնում է La Gazetta dello Sport-ը՝ հղում կատարելով Football Italia-ին, «Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը վիճել է ակումբի ղեկավարության հետ, մասնավորապես՝ գլխավոր տնօրեն Իվան Գազիդիսի հետ և պատրաստվում է լքել ակումբը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ շվեդ ֆուտբոլիստը դժգոհ է եղել Գազիդիսի գործողություններից, ով կորոնավիրուսի համաճարակի օրերին որոշել է կրճատել խաղացողների աշխատավարձերը։
Զլատանը, ամենայն հավանականությամբ, կլքի միալնայան ակումբը և կվերադառնա հայրենիք՝ հանդես գալով «Համմարբյու» ակումբի կազմում։ Ավելի վաղ Իբրահիմովիչը դարձել է այդ ակումբի բաժնետերերից մեկը, ինչը սրեց ֆուտբոլիստի և «Մալմյոյի» երկրպագուների հարաբերությունները։ «Մալմյոն» Զլատանի առաջին պրոֆեսիոնալ ակումբն է։
# Զլատան-Իբրահիմովիչ, Իվան Գազիդիս, Համարբյու, Մալմյո, Միլան