Ալվես. «Բարսան» «թքած» ունի այն մարդկանց վրա, ովքեր կերտել են ակումբի պատմությունը»
«Բարսելոնայի» նախկին պաշտպան Դանի Ալվեսը որոշ փակագծեր է բացել, թե ինչու է դադարեցրել համագործակցությունն ակումբի հետ.
«Ես չեմ տխրում, որ հեռացել եմ։ Ընդհակառակը, ուրախ եմ, որ վերադարձա «Բարսելոնա»։ Ես դրա մասին երազում էի 5 տարի։
Միակ բանը, որն ինձ, իրոք, դուր չեկավ, այն էր, թե ինչպես ինձ հրաժեշտ տվեցին։
Ստորագրելով պայմանագիրը` ես ակումբին հասկացրի, որ արդեն 20 տարեկան տղա չեմ, որ ցանկանում եմ ամեն ինչ թափանցիկ լինի, սակայն այս ակումբը վերջին տարիներին շատ մեղքեր է գործել։
«Բարսելոնան» թքած ունի այն մարդկանց վրա, ովքեր կերտել են ակումբի պատմությունը։
Որպես «Բարսայի» երկրպագու՝ կցանկանայի, որ ակումբն այլ կերպ վարվեր։ Ես իմ մասին չեմ խոսում, դա այլ դեպք էր:
Ամեն դեպքում, ես անսահման երախտապարտ եմ Խավիին և ակումբի նախագահին` վերադառնալու հնարավորություն տալու համար»,- նշել է բրազիլացի ֆուտբոլիստը, ում խոսքերը մեջբերում է The Guardian-ը։
Հիշեցնենք, որ 39-ամյա ֆուտբոլիստը 2021 թ. նոյեմբերին 5 տարվա դադարից հետո վերադարձավ «Բարսելոնա»։ Ալվեսը 2021/22 մրցաշրջանի երկրորդ հատվածում «բլաուգրանայի» կազմում անցկացրեց 15 հանդիպում` դառնալով 1 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
Կողմերը կնքել էին կես տարվա պայմանագիր, որի ավարտից հետո չցանկացան շարունակել համագործակցությունը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Դանի Ալվես, տրանսֆերներ