Ալվարեսի ֆանտաստիկ պերֆորմանսը! «Ատլետիկոն» տպավորիչ comeback է արել 🎥
Իսպանիայի Լա լիգայի 6-րդ տուրում Մադրիդի «Ատլետիկոն» թրիլերային խաղում 3:2 հաշվով հաղթել է «Ռայո Վալեկանոյին»։
«Ռոխիբլանկոսից» 15-րդ րոպեին հաշիվը բացել է Խուլիան Ալվարեսը, իսկ հյուրերի պատասխան գոլը 45+1-րդ րոպեին հեռահար անհավանական հարվածով խփել է Պեպ Չավարիան։
77-րդ րոպեին Ալվարո Գարսիայի գոլից հետո արդեն «Ռայոն» առաջ է անցել հաշվի մեջ։
Թվում էր, թե Ինիգո Պերեսի գլխավորած թիմն անսպասելի հաղթանակ կտանի, բայց մադրիդյան գրանդը կարողացել է թրիլերային comeback անել` առավելության հասնելով 3:2 հաշվով։
Տանտերերի հաղթական գոլերը 80-րդ ու 88-րդ րոպեներին խփել է նույն Ալվարեսը` գրանցելով հեթ-տրիկ։
«Ատլետիկոն» նոր մրցաշրջանում տարել է միայն երկրորդ հաղթանակը` 9 միավորով բարձրանալով 8-րդ տեղ։ «Ռայոն» 5 միավորով 14-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի ինստագրամյան նոր էջին http://bit.ly/4pzU5BH