Ալաշկերտի դարպասապահը Չեռնոգորիայի հաղթանակը նվիրել է Հայաստանին📸
Հոկտեմբերի 10-ին Ազգերի լիգայի C լիգայի 3-րդ տուրի շրջանակում Չեռնոգորիայի հավաքականը Ստեֆան Յովետիչի և Իգոր Իվանովիչի գոլերի շնորհիվ 2։0 հաշվով առավելության հասավ Ադրբեջանի հավաքականի նկատմամբ։
Բալկանյան հավաքականը վաստակեց 9 միավոր և գլխավորում է C լիգայի 1-ին խմբի մրցաշարային աղյուսակը, իսկ մեր ոչ բարով հարևանները ունեն 3 միավոր՝ զբաղեցնելով 3-րդ հորիզոնականը։
Այդ հանդիպմանը Չեռնոգորիայի հավաքականի կազմում հայտավավորված է եղել նաև «Ալաշկերտի» դարպասապահ Անդրիյա Դրագոյևիչը, ով խաղից հետո Instagram-ի stories բաժնում լուսանկար է հրապարակել՝ հաղթանակը նվիրելով Հայաստանին։
# Ադրբեջանի հավաքական, Ազգերի լիգա, Ալաշկերտ, Անդրիյա Դրագոևիչ, Իգոր Իվանովիչ, Չեռնոգորիայի հավաքական, Ստեֆան Յովետիչ