Ալաշկերտը վերջին րոպեներին բաց թողեց հաղթանակը Մաքքաբիի դեմ խաղում🎥

Ալաշկերտը վերջին րոպեներին բաց թողեց հաղթանակը Մաքքաբիի դեմ խաղում🎥

09/12/2021 - 23:36

Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի վերջին` 6-րդ տուրում «Ալաշկերտը» A խմբի մրջանակում Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում մրցեց «Մաքքաբի Թել Ավիվի» դեմ։

Վերջապես «Ալաշկերտը» ուրախացրեց հայ երկրպագուներին և Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլն ավարտեց վաստակած միավորով. խաղն ավարտվեց 1:1 հաշվով։

Հանդիպման հաշիվը 78-րդ րոպեին բացեց «Ալաշկերտի» կիսապաշտպան Դեյան Բոլյևիչը, սակայն 90-րդ րոպեին Էյլոն Հայիմը խփեց պատասխան գնդակը։

Այսպիսով, «Ալաշկերտը» եվրագավաթային մրցաշարերի խմբային փուլի շրջանակում վաստակեց հայկական ակումբների առաջին միավորը։

Այս խմբում կայացավ ևս մեկ հանդիպում.

ԼԱՍԿ 3:0 ՀԻԿ

A խումբը վերջին տուրից հետո ստացավ հետևյալ տեսքը.

  1. ԼԱՍԿ – 16 միավոր
  2. «Մաքքաբի Թել Ավիվ» – 11 միավոր
  3. ՀԻԿ – 6 միավոր
  4. «Ալաշկերտ» – 1 միավոր

Նշենք, որ ԼԱՍԿ-ը նվաճեց Կոնֆերենցիաների լիգայի 1/8, իսկ «Մաքքաբի Թել Ավիվը»` 1/16 եզրափակիչի ուղեգիր։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022