Ալաշկերտը հայտարարել է միանգամից 6 տրանսֆերի մասին

Ալաշկերտը հայտարարել է միանգամից 6 տրանսֆերի մասին

02/07/2021 - 13:28

Ինչպես տեղեկացնում է «Ալաշկերտի» մամուլի ծառայությունը, ակումբին են միացել միանգամից 6 նոր ֆուտբոլիստներ։

Աղբյուրի փոխանցմամբ` թիմին են միացել պաշտպաններ բրազիլացի Ջեյմս Սանթոսը, նիգերիացի Դեու Դոսան և Աղվան Դավոյանը, կիսապաշտպաններ ռուս Դավիդ Խուրցիձեն, Արտակ Եդիգարյանը, ինչպես նաև հարձակվող իվուարցի Ֆոֆանա Բեկոն։

«Ալաշկերտի» մարզշական շտաբում նույնպես համալրում է եղել. ակումբին է միացել Տիգրան Եսայանը, ում նախկին աշխատավայրը «Ուրարտուն» էր։

Հիշեցնենք, որ «Ալաշկերտը» հուլիսի 7-ին Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի շրջանակում Ուելսի Աբերիսթվիթ քաղաքի «Պարկ Ավենյու» մարզադաշտում կմրցի «Կոննաս-Կի Նոմադս» ակումբի դեմ, իսկ հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 22:00-ին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023