Ալաբան Ռեալում ցանկանում է Ռամոսից շատ վաստակել

Ալաբան Ռեալում ցանկանում է Ռամոսից շատ վաստակել

05/01/2021 - 00:39

Ինչպես գիտեք, «Բավարիայի» պաշտպան Դավիդ Ալաբան այս տարվա ամռանը դառնալու է ազատ գործակալ և արդեն նոր ակումբ է փնտրում։ Նրա կարկերայի շարունակության ամենահավանական տարբերակը «Ռեալն» է, սակայն Ալաբայի ֆինանսական պահանջները կարող են խոչընդոտ են հանդիսանալ նրա և «Ռեալի» միջև ընթացող բանակցություններում։

Goal.com-ի հաղորդմամբ` ավստրացին «Ռեալից» պահանջում է 13 մլն եվրո՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ կարող է հայտնվել մադրիդյան ակումբի կազմում ազատ գործակալի կարգավիճակով լիովին անվճար։

«Ռեալում» չեն ցանկանում ավստրիացուն նման բարձր աշխատավարձ վճարել, քանի որ նույնիսկ ակումբի ավագ Սերխիո Ռամոսը չի վաստակում այդքան գումար. իսպանացի պաշտպանի տարեկան աշխատավարձը կազմում է 12 մլն եվրո։

Հաղորդվում է, որ Ալաբայի համար պայքարում «Ռեալը» առաջ է անցել մրցակիցներից և այժմ բանակցություններ է վարում ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ։ Նշվում է, որ խաղացողի գործակալներին, բացի «Ռեալից», դիմել են նաև ես 5 ակումբների ներկակացուցիչներ, սակայն խաղացողի երազանքն է «Ռեալում» հանդես գալը։

Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում Ալաբան «Բավարիայի» կազմում մասնակցել է 13 հանդիպման, դարձել 1 գոլի հեղինակ։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023