Աթլետիկոն կարող է գնել Ռոդրիգոյին Վալենսիայից
«Վալենսիայի» հարձակվող Ռոդրիգոն կարող է իր կարիերան շարունակել «Աթլետիկոյում»:
28-ամյա իսպանացու տրանսֆերը գնահատվում է 60 մլն եվրո:
Ինչպես հայտնում է Marca-ն, որպեսի մադրիդցիները կարողանան իրականացնել վերջինիս տրանսֆերը, նրանց պետք է վաճառել Անխել Կորեային, որով հետաքրքրվում է «Միլանը»:
«Աթլետիկոյի» ղեկավարությունը հույս ունի, որ Ռոդրիգոյի գործակալ Ժորժե Մենդեշը կնպաստի բանակցությունների ընթացքի արագացմանը: