Ազգերի լիգա. C լիգայում Հայաստանի հավաքականի վերջին մրցակիցը
Լատվիայի թիմը դարձավ Ազգերի լիգայի C դիվիզիոնի երկրորդ խմբում Հայաստանի ազգային հավաքականի վերջին մրցակիցը։
Պաոլո Նիկոլատոյի գլխավորած թիմը C/D դիվիզիոնների անցումային փլեյ-օֆֆ-ի ընդհանուր դիմակայությունում պարտության մատնեց Ջիբրալթարի հավաքականին։ Դիմակայության երկու խաղերում էլ լատվիացիները հաղթեցին 1:0 հաշվով։
Ավելի վաղ վիճակահանությամբ Հայաստանի հավաքականի մրցակիցները դարձել էին նաև Չեռնոգորիայի ու Կիպրոսի թիմերը։
Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը մրցաշարում պայքարը կսկսի սեպտեմբերի 25-ին հենց Լատվիայի հավաքականի դեմ խաղով։ Ազգերի լիգայում Հայաստանի հավաքականի ամբողջ խաղացանկը` այստեղ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Ազգերի լիգա, Լատվիայի հավաքական, Կիպրոսի հավաքական, Հայաստանի-հավաքական, Չեռնոգորիայի հավաքական