Ազգերի լիգա. Չեռնոգորիան շանս չտվեց Կիպրոսին` հաղթելով խոշոր հաշվով 📸
Ազգերի լիգայի C դիվիզիոնի չորրորդ խմբի վերջին` 6-րդ տուրում Չեռնոգորիայի ազգային հավաքականը հյուրընկալվելիս 4:1 հաշվով հաղթեց Կիպրոսի թիմին։
Միրկո Վուչինիչի գլխավորած թիմից փայլեց «Ատալանտայի» հարձակվող Նիկոլա Կրստովիչը` գրանցելով երկուական գոլ ու ասիստ։
Հյուրերից աչքի ընկան նաև Միլուտին Օսմայիչը և Միլան Վուկոտիչը։ Կիպրոսից գոլ խփեց Յոանիս Պիտասը։
Խմբի մյուս խաղում Լատվիայի ու Հայաստանի ազգային հավաքականները գոլազուրկ ոչ-ոքի գրանցեցին։
Խմբի մրցաշարային աղյուսակը վերջնական ստացավ հետևյալ տեսքը.
- Չեռնոգորիա – 16 միավոր
- Կիպրոս – 8
- Հայաստան – 6
- Լատվիա – 2
Այսպիսով, Չեռնոգորիայի հավաքականը նվաճեց B դիվիզիոնի ուղեգիր։ Կիպրոսը B/C լիգաների անցումային փլեյ-օֆֆ-ում կխաղա։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Ազգերի լիգա, Կիպրոսի հավաքական, Հայաստանի-հավաքական, Միլան Վուկոտիչ, Միլուտին Օսմայիչ, Միրկո Վուչինիչ, Նիկոլա Կրստովիչ, Չեռնոգորիայի հավաքական