Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը չկարողացավ կոտրել Կիպրոսի դիմադրությունը 🎥
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը չկարողացավ կոտրել Կիպրոսի դիմադրությունը 🎥
12/11/2026 - 22:51

Ազգերի լիգայի խաղարկության C դիվիզիոնի երկրորդ խմբի 5-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ոչ-ոքի (1:1) գրանցեց Կիպրոսի թիմի հետ։

«Փյունիկի» հարձակվող Յասոնաս Պիկիսի գոլին Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը պատասխանեց Արթուր Ղարիբյանի դիպուկ հարվածով։

Հայ ֆուտբոլիստներն ամբոջ հանդիպման ընթացքում ունենեին տարածքային ու խաղային լուրջ առավելություն, բայց չկարողացան կոտրել մրցակցի դիմադրությունը։

Հանդիպման հերոսներից էր նաև կիպրոսցիների դարպասապահ Ֆաբիանոն` կատարելով 6 սեյվ։

Հայաստանի հավաքականը ոչ-ոքիից հետո 5 միավորով մնաց երրորդ տեղում` զրկվելով նույնիսկ B/C դիվիզիոններւ անցումային փլեյ-օֆֆ-ի ուղեգիր նվաճելու հնարավարությունից։

Կիպրոսը 8 միավորով երկրորդ տեղում է` ապահովելով տեղն անցումային փլեյ-օֆֆ-ում։

Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը մրցաշարում վերջին հանդիպումը կանցկացնի նոյեմբերի 15-ին` Ռիգայում մրցելով Լատվիայի հավաքականի դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026