Ազգերի լիգա. Հալանդի գոլը հաղթանակ պարգևեց Նորվեգիային Սերբիայի դեմ խաղում🎥
Ազգերի լիգայի 2022/23 խաղարկության B դիվիզիոնի 4-րդ խմբի 1-ին տուրում Նորվեգիայի հավաքականը Բելգրադի «Ռայկո Միտիչ» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց Սերբիայի ընտրանու դեմ։
Չնայած հանդիպման մեծ մասում սերբերն ունեին տարածքային ու խաղային լուրջ առավելություն, միևնույնն է, Դրագան Ստոյկովիչի թիմը ոչ մի կերպ չկարողացավ գտնել մրցակցի դարպասը տանող ճանապարհը։
Դեռ ավելին` հյուրերն իրենց սակավաթիվ գրոհներից մեկի արդյունքում 26-րդ րոպեին Էրլինգ Հալանդի ջանքերով առաջ անցան ու մինչև վերջ պահեցին հաղթական հաշիվը։
Նշենք, որ հանդիպման հերոս դարձավ նորվեգացիների դարպասապահ Օրյան Նյուլանդը, ով կատարեց 5 սեյվ։
Այսպիսով, Սոլե Սոլբակենի թիմը հաղթեց 1:0 հաշվով։
Հավելենք, որ B դիվիզիոնի 4-րդ խմբում կայացել է ևս մեկ հանդիպում.
Սլովենիա 0:2 Շվեդիա
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ազգերի լիգա, Դրագան Ստոյկովիչ, Էրլինգ Հալանդ, Նորվեգիայի հավաքական, Սերբիայի հավաքական, Սոլե Սոլբակեն