Ազգերի լիգա. Իսպանիան խաղավերջում հաղթանակ կորզեց Պորտուգալիայի դեմ խաղում🎥
Ազգերի լիգայի A դիվիզիոնի 2-րդ խմբի վերջին` 6-րդ տուրում Իսպանիայի հավաքականը Բրագայի «Քաղաքային» մարզադաշտում մրցեց Պորտուգալիայի ընտրանու դեմ։
Հանդիպման ընթացքում խփվեց միայն մեկ գոլ. 88-րդ րոպեին «ֆուրիա ռոխային» հաղթանակ պարգևեց Ալվարո Մորատան։
Այսպիսով, Լուիս Էնրիկեի թիմը հաղթեց 1:0 հաշվով։
Այս խմբում կայացել է ևս մեկ հանդիպում.
Շվեյցարիա 2:1 Չեխիա
A դիվիզիոնի 2-րդ խումբը վերջին տուրից հետո ստացավ հետևյալ տեսքը.
- Իսպանիա – 11 միավոր
- Պորտուգալիա – 10 միավոր
- Շվեյցարիա – 9 միավոր
- Չեխիա – 4 միավոր
Այսպիսով, Իսպանիայի հավաքականը նվաճեց Ազգերի լիգայի փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր, իսկ Չեխիան դուրս մնաց A դիվիզիոնից ու մրցաշարի հաջորդ խաղարկությունում հանդես կգա B դիվիզիոնում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ազգերի լիգա, Ալվարո Մորատա, Իսպանիայի հավաքական, Լուիս-Էնրիկե, Շվեյցարիայի հավաքական, Չեխիայի հավաքական, Պորտուգալիայի հավաքական