Ազգերի լիգան մեկնարկեց Շվեդիայի` Ադրբեջանի նկատմամբ վստահ հաղթանակով 🎥
Մեկնարկեց Ազգերի լիգայի 2024/25 խաղարկությունը, որի առաջին տուրում Շվեդիայի ազգային հավաքականը C դիվիզիոնում հյուրընկալվելիս մրցեց Ադրբեջանի թիմի դեմ։
Գոլազուրկ առաջին կեսից հետո երկրորդ 45 րոպեների ընթացքում «տրե կունիրը» մրցակցի դարպասն ուղարկեց երեք գոլ և հաղթեց 3:1 հաշվով։
Յոն Դալ Թոմասի գլխավորած թիմից դուբլ գրանցեց անգլիական «Նյուքասլի» հարձակվող Ալեքսանդր Իսակը, մեկ գոլ էլ խփեց Լիսաբոնի «Սպորտինգի» ֆուտբոլիստ Վիկտոր Դյոկերեշը։
Առաջին խաղակեսում 0:0 հաշվի ժամանակ շվեդների դարպասապահ Վիկտոր Յոհանսոնը հետ մղեց տանտերերի իրացրա 11-մետրանոց հարվածը։
Շվեդիան վաստակեց առաջին երեք միավորը և գլխավորեց առաջին խմբի մրցաշարային աղյուսակը։ Խմբում ընդգրկված են նաև Սլովակիայի ու Էստոնիայի հավաքականները, որոնք միմայնց դեմ կմրցեն Տալինում սեպտեմբերի 5-ին` Երևանի ժամանակով 22:45-ից սկսած։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ադրբեջանի հավաքական, Ազգերի լիգա, Ալեքսանդր Իսակ, Յոն Դալ Թոմասոն, Շվեդիայի ազգային հավաքական, Վիկտոր Դյոկերեշ