Ադրբեջանցի ֆուտբոլիստն Էգնատիայի կազմում ժամանել է Երևան 📸
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում «Արարատ-Արմենիան» սեփական հարկի տակ մրցելու է ալբանական «Էգնատիայի» դեմ։
Օրեր առաջ ալբանական ակումբը հայտարարեց, որ պայմանագիր է կնքել ադրբեջանցի կենտրոնական հարձակվող Վյուսալ Իսկանդերլիի հետ։
27-ամյա ֆուտբոլիստն ընդգրկվել է «Էգնատիայի» հայտացուցակում ու ակումբի հետ ժամանել Երևան, ինչի մասին վերջինս տեղեկացրել է նաև Inatagram-ի իր էջում։
Նշենք, որ Իսկանդերլին 2022/23 մրցաշրջանն անցկացրել է «Սումգայիթ» ակումբի կազմում` 35 խաղում դառնալով 6 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
Իսկանդերլին նաև Ադրբեջանի հավաքականի անդամ է, որի կազմում մասնակցել է 3 հանդիպման։
Հավելենք, որ «Արարատ-Արմենիա» – «Էգնատիա» հանդիպումը կկայանա հուլիսի 13-ին` Երևանի ժամանակով 19:00-ից սկսած։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արարատ-Արմենիա, Էգնատիա, Կոնֆերենցիաների լիգա, Վյուսալ Իսկանդերլի