Ադեմոլա Լուքմանը մոտ է ակումբը փոխելուն 📸
«Ատալանտայի» հարձակվող Ադեմոլա Լուքմանը մոտ է կարիերան «Ֆեներբահչեում» շարունակելուն, գրում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Կողմերի բանակցությունները վերջին փուլում են։ Թուրքական ակումբը նիգերիացի ֆուտբոլիստի տեղափոխության համար, մեծ հավանականությամբ, կվճարի 40 միլիոն եվրո։
Ակումբները դեռ պետք է քննարկեն գումարի փոխանցման տարբերակները, որը կարող է վճռորոշ լինել տրանսֆերի իրականացման հարցում։
28-ամյա հարձակվողն իտալական ակումբում հանդես է գալիս 2022թ. օգոստոսից, 137 խաղում խփել է 55 գոլ, կատարել 27 ասիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Ադելոմա Լուկման, Ատալանտա, տրանսֆերներ, Ֆեներբախչե🚨🟡🔵 Fenerbahçe are closing in on Ademola Lookman deal with Atalanta!
— Fabrizio Romano (@FabrizioRomano) January 30, 2026
Following new meeting today, deal at final stages for €40m package — with add-ons included.
More steps needed on payment terms and bank guarantees as key steps to get it done. pic.twitter.com/d3ccKr9v3c