Ագուերո․ «Շատ խաղացողներ վախենում են խաղալ»
«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն խոսել է մրցաշրջանի հավանական վերսկսման մասին․
«Շատերը դեռևս վախենում են խաղալ, քանի որ նրանք ունեն ընտանիք, երեխաներ։ Կարծում եմ՝ երբ հանդիպումները վերսկսվեն, բավականին լարված իրավիճակ է լինելու։ Կան մարդիկ, ովքեր վարակված են, սակայն չունեն որևէ ախտանշան և նրանք կարող են վարակվել մեզ։ Յուրաքանչյուր ոք կարող է վարակվել կորոնավիրուսով և դրա մասին ոչինչ չիմանալ»,- արգենտիացի խաղացողը նշել է El Chiringuito TV-ին տված հարցազրույցի ժամանակ։
# կորոնավիրուս, Մանչեսթեր-Սիթի, Սերխիո-Ագուերո