Աբրահամը շարունակում է հերոսանալ` Ռոմային դուրս բերելով ԿԼ-ի 1/4 եզրափակիչ🎥
Կոնֆերենցիաների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպման շրջանակում «Ռոման» սեփական հարկի տակ մրցեց հոլանդական «Վիտեսի» դեմ։
Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում «գայլերը» հաղթել էին 1:0 հաշվով։
Ինչ վերաբերում է պատասխան հանդիպմանը, ապա այն հիմնականում անցավ հյուրերի տարածքային շոշափելի առավելության պայմաններում, ովքեր շատ ավելի լավ տեսք ունեին, քան «Ռոման»։
Այդ առավելությունն էլ տվեց իր արդյունքը. 62-րդ րոպեին ընթացքից կատարած հարվածով ֆանտաստիկ գոլի հեղինակ դարձավ Մաքսիմիլիան Վիտեկը։
Բաց թողած գոլից հետո Ժոզե Մոուրինիոյի թիմը նետվեց առաջ` փրկելու հանդիպումը։
«Գայլերը» տիրեցին նախաձեռնությանը, սակայն մինչև խաղավարտ նրանց մոտ ոչինչ չէր ստացվում։
Երբ թվում էր` «Վիտեսը» կհաղթի 1:0 հաշվով, իսկ հանդիպումը կտեղափոխվի լրացուցիչ ժամանակ, 90+1-րդ րոպեին «Ռոմայի» կազմից կրկին հերոսացավ Թեմի Աբրահամը, ով խփեց պատասխան գոլը։
Այսպիսով, հանդիպումն ավարտվեց 1:1, ինչի արդյունքում «Ռոման» ընդհանուր դիմակայությունում հաղթեց 2:1 հաշվով և նվաճեց Կոնֆերենցիաների լիգայի 1/4 եզրափակիչի ուղեգիր։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Թեմի-Աբրահամ, Ժոզե Մոուրինիո, Կոնֆերենցիաների լիգա, Մաքսիմիլիան Վիտեկ, Ռոմա, Վիտես