ԱԱ-2030-ի եզրափակիչը կկայանա Իսպանիայում
Աշխարհի 2030թ. առաջնության եզրափակիչը կկայանա Իսպանիայում, հաղորդում է Mundo Deportivo-ն։
«Իսպանիան վաղուց է ապացուցել մրցաշարերը շատ հզոր է ընդունում։ Երկիրը կղեկավարի աշխարհի 2030թ. առաջնության նախապատրաստական աշխատանքներն ու կընդունի եզրափակիչը։
Մարոկկոն` իր հիասքանչ ստադիոններոր, բոլոր առումներով իսպակես վերափոխվում է։ Պետք է միշտ բարձրաձայնել լավը կատարվողի մասին։ Դրան զուգահեռ Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկությունում որոշ դրվագներ եղան, որոնք լուրջ վնաս են հասցնում համաշխարհային ֆուտբոլի հեղինակությանը»,- ասել է Իսպանիայի Արքայական ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռաֆայել Լուսանը։
ԱԱ-2030-ը կանցկացվի Իսպանիայում, Պորտուգալիայում և Մարոկկոյում։ Մրցաշարի հիմնադրման 100-ամյակի առթիվ ևս երեք հանդիպում էլ տեղի կունենա Արգենտինայում, Պարագվայում և Ուրուգվայում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# ԱԱ-2030, Աշխարհի առաջնություն, Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիա, Մունդիալ-2030, Ռաֆայել Լուսան