ԱԱ-2026. Սենեգալը փայլուն խաղով ջախջախեց Իրաքին ու մոտ է փլեյ-օֆֆ դուրս գալուն 🎥
ԱԱ-2026-ի I խմբի վերջին` երրորդ տուրում Սենեգալի ազգային հավաքականը 5:0 հաշվով ջախջախեց Իրաքի թիմին։
«Տերանգայի առյուծներից» դուբլ գրանցեց Պապե Գեյեն, մեկական անգամ աչքի ընկան Հաբիբ Դիարան, Իսմայիլա Սարն ու Իլման Նդիայեն։
Իրաքցիները Ռեբին Սուլակայի հեռացումից հետո` 13-րդ րոպեից, խաղում էին 10 ֆուտբոլիստով։ Գրեհեմ Առնոլդի գլխավորած թիմը կարմիր քարտից հետո բաց թողեց 4 գնդակ։
Խմբի մյուս խաղում Ֆրանսիայի հավաքականը 4:1 հաշվով հաղթեց Նորվեգիային։
I խմբի մրցաշարային աղյուսակը վերջնական ստացավ հետևյալ տեսքը.
- Ֆրանսիա – 9 միավոր
- Նորվեգիա – 6
- Սենեգալ – 3
- Իրաք – 0
Ֆրանսիան ու Նորվեգիան դուրս եկան 1/16 եզրափակիչ։ Սենեգալը երրորդ տեղը զբաղեցրած լավագույն 8 հավաքականների շարքում այժմ 5-րդն է ու նույնպես փլեյ-օֆֆ դուրս գալու հիանալի հնարավորություն ունի։ Իրաքն ավարտեց մրցելույթը։
Գոլերը` այստեղ
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml