ԱԱ-2026. Պարագվայի հավաքականի հայտացուցակը
Պարագվայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Գուստավո Ալֆարոն հրապարակել է ԱԱ-2026-ի համար նախատեսված հայտացուցակը։
Դարպասապահներ` Օռլանդո Խիլ («Սան Լորենսո», Արգենտինա), Գաստոն Օլիվեյրա («Օլիմպիա Ասունսիոն»), Ռոբերտո Ֆեռնանդես («Սերո Պորտենյո»)։
Պաշտպաններ` Խեսուս Կասերես («Դինամո Մոսկվա», Ռուսաստան), Գուստավո Վելասկես («Սերո Պորտենյո»), Գուստավո Գոմես («Պալմեյրաս», Բրազիլիա), Խունիոր Ալոնսո («Ատլետիկո Մինեյրո», Բրազիլիա), Խոսե Կանալե («Լանուս», Արգենտինա), Օմար Ալդերետե («Սանդեռլենդ», Արգենտինա), Ալեքսանդրո Մայդանա («Տալյերես», Արգենտինա), Ֆաբիան Բալբուենա («Գրեմիո», Բրազիլիա)։
Կիսապաշտպաններ` Դիեգո Գոմես («Բրայթոն», Անգլիա), Մաուրիսիո, Ռամոն Սոսա (երկուսն էլ` «Պալմեյրաս»), Դամիան Բոբադիլյա («Սան Պաուլո», Բրազիլիա), Բրայան Օխեդա («Օռլանդո Սիթի», ԱՄՆ), Անդրես Կուբաս («Վանկուվեր Ուայթքեփս», Կանադա), Մատիաս Գալարսա, Միգել Ալմիրիոն (երկուսն էլ` «Ատլանտա Յունայթեդ», ԱՄՆ), Կակու («Ալ Ային», ԱՄԷ)։
Հարձակվողներ` Գուստավո Կաբալյերո («Պորթսմութ», Անգլիա), Ալեքս Արսե («Ինդեպենդիենտե Ռիվադավիա», Արգենտինա), Գաբրիել Ավալոս («Ինդեպենդիենտե», Արգենտինա), Իսիդրո Պիտա («Ռեդ Բուլ Բրագանտինո», Բրազիլիա), Խուլիո Էնսիսո («Ստրասբուրգ», Ֆրանսիա), Անտոնիո Սանաբրիա («Կրեմոնեզե», Իտալիա)։
«Ալբիռոխան» նախքան Մունդիալը հունիսի 6-ին ընկերական հանդիպում կանցկացնի Նիկարագուայի հավաքականի հետ։
Պարագվայցիներն ԱԱ-2026-ի D խմբում հունիսի 13-ին կմրցեն ԱՄՆ-ի, հունիսի 20-ին` Թուրքիայի, իսկ հունիսի 26-ին` Ավստրալիայի հավաքականի դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# ԱԱ-2026, Աշխարհի առաջնություն, Գուստավո Ալֆարո, Մունդիալ-2026, Պարագվայի հավաքական