ԱԱ-2026. Շվեյցարիան ու Կանադան փլեյ-օֆֆ-ում են, Բոսնիան կսպասի խմբային փուլի ավարտին 🎥
ԱԱ-2026-ի B խմբում կայացան վերջին` երրորդ տուրի հանդիպումները։
Շվեյցարիայի ազգային հավաքականը Ռուբեն Վարգասի ու Յոհան Մանզամբիի գոլերի շնորհիվ 2:1 հաշվով հաղթեց Կանադայի թիմին։ Կանադացիներից աչքի ընկավ Փրոմիս Դեյվիդը։
Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականը 3:1 հաշվով պարտության մատնեց Կատարի թիմին։
Սերգեյ Բարբարեզի գլխավորած թիմից մրցակցի դարպասը գրավեցին Կերիմ Ալայբեգովիչը և Էրմին Մահմիչը, իսկ մրցակցի դարպասապահ Մահմուդ Աբունադան ինքնագոլ գրանցեց։ Կատարցիներից գոլ խփեց Հասան Ալ Հայդոսը։
B խմբի մրցաշարային աղյուսակն ստացավ հետևյալ տեսքը.
- Շվեյցարիա – 7 միավոր
- Կանադա – 4
- Բոսնիա և Հերցեգովինա – 4
- Կատար – 1
Շվեյցարիան ու Կանադան դուրս եկան փլեյ-օֆֆ։ Բոսնիան նույնպես պայքարը շարունակելու հիանալի շանս ունի և կարող է լինել երրորդ տեղը զբաղեցրած լավագույն 8 հավաքականների շարքում։ Կատարն ավարտեց մրցելույթը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
Շվեյցարիա – Կանադա` 2:1
Բոսնիա և Հերցեգովինա – Կատար` 3:1