ԱԱ-2026. Մբապեի ու Օլիսեի հերթական բենեֆիսը! Ֆրանսիան խոշոր հաշվով հաղթեց Շվեդիային 🎥
ԱԱ-2026-ի 1/16 եզրափակիչում Ֆրանսիայի ազգային հավաքականը 3:0 հաշվով հաղթեց Շվեդիայի թիմին։
«Եռագույններից» հերթական տպավորիչ հանդիպումն անցկացրեց Կիլիան Մբապեն` գրանցելով դուբլ։
Մադրիդի «Ռեալը» հարձակվողը Մունդիալում խփած գոլերի քանակը հասցրեց 6-ի` լավագույն ռմբարկուների ցուցակում բարձրանալով առաջին տեղ։ Նույնքան գոլ ունի նաև Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին։
Մբապեն աշխարհի առաջնություններում խփել է արդեն 18 գոլ։ Նա շրջանցեց Գերմանիայի հավաքականի նախկին հարձակվող Միրոսլավ Կլոզեին (16) ու մրցաշարի պատմության մեջ լավագույն ռմբարկուների ցանկում միաձնյա բարձրացավ երկրորդ տեղ։ Առաջատարը 19 գոլով Մեսին է։
Շվեդիայի դեմ խաղում ֆրանսիացիներից գոլ խփեց նաև Բրեդլի Բարկոլյան, իսկ Մայքլ Օլիսեն երկու գոլային փոխանցում կատարեց։
«Բավարիայի» վինգերը Մունդիալում արդեն 5 ասիստ է գրանցել ու այդ ցուցանիշով առաջատարն է։
Այսպիսով, Դիդյե Դեշամի գլխավորած թիմը դուրս եկավ 1/8 եզրափակիչ, որտեղ հուլիսի 5-ին կմրցի Պարագվայի հավաքականի դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml