ԱԱ-2026. ԿԴՀ-ն պատմական հաղթանակ տարավ ու փլեյ-օֆֆ-ում է🎥
ԱԱ-2026. ԿԴՀ-ն պատմական հաղթանակ տարավ ու փլեյ-օֆֆ-ում է🎥
28/06/2026 - 12:18

ԱԱ-2026-ի K խմբի վերջին` երրորդ տուրում Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության ազգային հավաքականը 3:1 հաշվով կամային հաղթանակ տարավ Ուզբեկստանի թիմի նկատմամբ։

Ուզբեկներից հաշիվը 10-րդ րոպեին բացեց Էլդոր Շոմուրոդովը, բայց «Ընձառյուծներն» ընդմիջումից հետո երեք անպատասխան գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը։

Սեբաստյեն Դեսաբրի գլխավորած թիմից դուբլ գրանցեց Յոհան Վիսան, մեկ գոլ էլ խփեց Ֆիսթոն Մայելեն։

ԿԴՀ-ի հավաքականը պատմության մեջ առաջին հաղթանակը տարավ Մունդիալում և 4 միավորով K խմբում զբաղեցրեց երրորդ տեղը` դուրս գալով 1/16 եզրափակիչ։ Աֆրիկյան հավաքականն աշխարհի առաջնությանը մասնակցում է 52 տարի անց ու միայն երկրորդ անգամ։

Ուզբեկստանը պարտվեցին բոլոր խաղերում` ավարտելով մրցելույթը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026