ԱԱ-2026-ի որակավորում. Նորվեգիան անհավանական հաշվով հաղթեց Մոլդովային 🎥

ԱԱ-2026-ի որակավորում. Նորվեգիան անհավանական հաշվով հաղթեց Մոլդովային 🎥

10/09/2025 - 01:29

Աշխարհի 2026թ. առաջնության եվրոպական ընտրական մրցաշարի I խմբի 5-րդ տուրում Նորվեգիայի ազգային հավաքականն Օսլոյում 11:1 անհավանական հաշվով հաղթեց Մոլդովայի թիմին։

Սոլե Սոլբակենի գլխավորած թիմից պենտա-տրիկ գրանցեց Էրլինգ Հոլանդը, Տելո Օսգորը` պոկեր, իսկ Ֆելիքս Մյուրեն ու Մարտին Էդեգորը մեկական գոլ խփեցին։ Հկուրերի հեղինակության գոլը «խփեց» Լեո Օստիգարը` գրավելով սեփական դարպասը։

Նշենք, որ Մոլդովայի հավաքականը կրել է իր պատմության մեջ ամենախոշոր հաշվով պարտությունը, իսկ «վիկինգների» համար սա երրորդ ամենախոշոր հաշվով հաղթանակն է։

Նորվեգիայի հավաքականը 15 միավորով I խմբի առաջատարն է, Մոլդովան միավոր չի վաստակել և վերջինն է` 5-րդը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025