ԱԱ-2026-ի որակավորում. Հայաստանի հավաքականը կրկին պարտվեց Հունգարիային 🎥
ԱԱ-2026-ի որակավորում. Հայաստանի հավաքականը կրկին պարտվեց Հունգարիային 🎥
13/11/2025 - 22:53

Աշխարհի 2026թ. առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի F խմբի 5-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում 0:1 հաշվով պարտվեց Հունգարիայի թիմին։

Հանդիպման միակ գոլը 33-րդ րոպեին խփեց Բարմաբաշ Վարգան` եզրափակելով թիմի ավագ, «Լիվերպուլի» կիսապաշտպան Դոմինիկ Սոբոսլայի հիասքանչ փոխանցումը։

Երկրորդ խաղակեսում Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը խաղային ու տարածքային շոշափելի առավելություն ուներ, ստեղծեց մի շարք գոլային պահեր, բայց չկարողացավ փրկել խաղը։

Հունգարացիները միավորների քանակը հասցրին 8-ի, զբաղեցնում են երկրորդ տեղը և շատ մոտ են անցումային փլեյ-օֆֆ-ի ուղեգիր նվաճելուն։

Հայաստանի հավաքականը 3 միավորով մնաց վերջին` չորրորդ տեղում` զրկվելով պայքարը շարունակելու բոլոր հնարավորություններից։

Հայ ֆուտբոլիստներն ընտրական այս մրցաշարում վերջին հանդիպումը կանցկացնի նոյեմբերի 16-ին` Պորտուում մրցելով Պորտուգալիայի հավաքականի դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025