ԱԱ-2026-ի որակավորում. Հայաստանի հավաքականի հայտացուցակը 📸
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հունգարիայի և Պորտուգալիայի թիմերի դեմ աշխարհի 2026թ. առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի առաջիկա հանդիպումների համար նախատեսված հայտացուցակը։
Հրավիրվել են հետևյալ ֆուտբոլիստները.
Դարապասապահներ – Օգնյեն Չանչարևիչ («Նոա»), Հենրի Ավագյան («Փյունիկ»), Արսեն Բեգլարյան («Ալաշկերտ»)։
Պաշտպաններ – Կամո Հովհաննիսյան, Էդգար Գրիգորյան (երկուսն էլ` «Արարատ-Արմենիա), Սերգեյ Մուրադյան («Նոա»), Գեորգի Հարությունյան («Պուշկաշ Ակադեմիա», Հունգարիա), Ստյոպա Մկրտչյան («Օսիեկ», Խորվաթիա), Նաիր Թիկնիզյան («Ցրվենա Զվեզդա», Սերբիա), Էրիկ Փիլոյան («Ուրարտու»)։
Կիսապաշտպաններ – Էդուարդ Սպերցյան («Կրասնոդար», Ռուսաստան), Կարեն Մուրադյան («Արարատ-Արմենիա), Կարեն Նալբանդյան («Ալաշկերտ»), Ուգոչուկվու Իվու («Ռուբին», Ռուսաստան), Նարեկ Աղասարյան («Ուրարտու»), Գոռ Մանվելյան («Նոա»), Նարեկ Գրիգորյան («Ֆարուլ», Ռումինիա), Արտյոմ Բանդիկյան (ԲԿՄԱ Մոսկվա, Ռուսաստան)։
Հարձակվողներ – Ժիրայր Շաղոյան, Արթուր Սերբոյան, Արայիկ Էլոյան (բոլորը` «Արարատ-Արմենիա), Վահան Բիչախչյան («Լեգիա», Լեհաստան), Էդգար Սևիկյան («Ակրոն», Ռուսաստան), Հրանտ-Լեոն Ռանոս («Բորուսիա Մյոնխենգլադբախ»)։
Հայաստանի հավաքականի հայտացուցակից բացակայում են արգենտինական «Բելգրանոյի» կիսապաշտպան Լուկաս Սեկարայանը և իսրայելական «Բնեյ Սախնինի» հարձակվող Արթուր Միրանյանը, իսկ ազգայինի թիմի ավագ Տիգրան Բարսեղյանը («Սլովան», Սլովակիա) որակազրկված է։
Առաջին անգամ հավաքական է հրավիրվել Մոսկվայի ԲԿՄԱ-ի պաշտպան Արտյոմ Բանդիկյանը։
Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմն ԱԱ-2026-ի որակավորման փուլում նոյեմբերի 13-ին Երևանում կմրցի Հունգարիայի թիմի հավաքականի դեմ, իսկ նոյեմբերի 16-ին հյուրընկալվելիս կհանդիպի Պորտուգալիային։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ որակավորման փուլ, ԱԱ-2026, Աշխարհի առաջնություն, Արթուր Միրանյան, Արտյոմ Բանդիկյան, Եղիշե Մելիքյան, Լուկաս Սելարայան, Հայաստան-հունգարիա, Հայաստանի-հավաքական, Հունգարիայի հավաքական, Պորտուգալիա-Հայաստան, Պորտուգալիայի հավաքական, Տիգրան-Բարսեղյան