ԱԱ-2026-ի որակավորում. Բոսնիան ֆանտաստիկ գոլի շնորհիվ հաղթեց Ռումինիային 🎥
Աշխարհի 2026թ. առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի H խմբի 5-րդ տուրում Բոսնիա և Հերցեգովինայի ազգային հավաքականը սեփական դաշտում 3:1 հաշվով կամային հաղթանակ տարավ Ռունինիայի նկատմամբ։
Հյուրերից հաշիվը 17-րդ րոպեին բացեց Դանիել Բիրլիջան, որին բոսնիացիները 49-րդ րոպեին պատասխանեցին 39-ամյա վետերան հարձակվող Էդին Ջեկոյի դիպուկ հարվածով։
Ռումինացիները Դենիս Դրեգուշի խախտումից հետո կոպտագույն խախտումից հետո մնացին 10 ֆուտբոլիստով։
Ստանալով քանակական առավելություն` Սերգեյ Բարբարեզի գլխավորած թիմը 80-րդ րոպեին հաղթանակի նժարը թեքեց իր կողմը. հեռահար ֆանտատսիկ հարվածով աչքի ընկավ Էսմիր Բայրակտարևիչը։ 90+4-ին էլ հանդիպման վերջակետը դրեց Հարիս Տաբակովիչը։
5-րդ տուրում H խմբում ևս մեկ հանդիպում է կայացել.
Կիպրոս 0:2 Ավստրիա
Մրցաշարային աղյուսակն այժմ ունի հետևյալ տեսքը.
- Ավստրիա – 18 միավոր
- Բոսնիա և Հերցեգովինա – 16
- Ռումինիա – 10
- Կիպրոս – 8
- Սան Մարինո – 0
Բոսնիան հաղթանակի շնորհիվ նվազագույնն ապահովեց տեղը անցումային փլեյ-օֆֆ-ում, իսկ վերջին տուրում կմրցի խմբի առաջատար Ավստրիայի հավաքականի դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml