ԱԱ-2026-ի մասնակից հավաքականը բանակցել է Չավիի հետ
Չավին կարող է գլխավորել Մարոկկոյի ազգային հավաքականը, հայտնում է The Athletic-ը։
Մարոկկոյի արքայական ֆուտբոլի ֆեդերացիան (FRMF) փետրվարի 24-ին հերքել է, որ գլխավոր մարզիչ Վալիդ Ռեգրագին լքել է պաշտոնը։
Foot Mercato-ի տվյալներով` 50-ամյա մասնագետը դեռ Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության եզրափակիչում Սենեգալի ազգային հավաքականի կրած պարտությունից հետո էր հրաժարականի դիմում ներկայացրել, որը, սակայն չէր ընդունվել։
Այժմ Ռեգրագին ու FRMF-ն բանակցում են պայմանագրի խզման հարցում։
Մարոկկացի մասնագետը չի ուզում շարունակել աշխատանքը` չնայած աշխարհի առաջնության մեկնարկին մնացել է 6 ամսից քիչ ժամանակ։
Մարոկկոյի արքայական ֆուտբոլի ֆեդերացիան հաստատել է, որ Ռեգրագիին փոխարինելու հարցում բանակցել է մի շարք թեկնածուների հետ, այդ թվում` Չավիի։
«Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչը պատրաստ է ընդունել մարոկկացիների առաջարկը, բայց նա մտադիր է պաշտոնը ստանձնել միայն ԱԱ-2026-ից հետո։
Կատալոնական ակումբը 46-ամյա Չավիի գլխավորությամբ հանդես է եկել 2021-2024 թվականներին, 143 խաղում տարել է 91 հաղթանակ, գրանցել 23 ոչ-ոքի, կրել 29 պարտություն, դարձել Իսպանիայի չեմպիոն ու Սուպերգավաթակիր։
Վալիդ Ռեգրագին Մարոկկոյի հավաքականը մարզում է 2022թ. օգոստոսի 31-ից։ «Ատլասե առյուծները» նրա գլխավորությամբ 49 խաղում տարել են 36 հաղթանակ, գրանցել 8 ոչ-ոքի, կրել 5 պարտություն։
Մարոկկոն 2026թ. ամռանը կմասնակցի աշխարհի առաջնությանը, որտեղ ընդգրկված է C խմբում ու կմրցի Բրազիլիայի, Շոտլանդիայի ու Հայիթիի հավաքականների դեմ։
Մարոկկոն ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում այժմ զբաղենցում է 8-րդ տեղը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# ԱԱ-2026, Աշխարհի առաջնություն, Բարսելոնա, Խավի, Մարոկկոյի հավաքական, Մունդիալ-2026, Վալիդ Ռեգրագուի